Կանադան նոր պարտավորություններ կստանձնի
Կանադան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերը 30 օրով կասեցնելու մասին։ Այս մասին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո։
Նշվում է, որ Օտտավան նոր պարտավորություններ է ստանձնում սահմանը պաշտպանելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար։
Բացի դա կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի համար կստեղծվի նաև կանադա-ամերիկյան համատեղ ստորաբաժանում:
Ավելի վաղ մեքսիկական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը նույնպես կասեցվել էին մեկ ամսով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Սիրիայի իշխանությունները Էրդողանին հրավիրել են Դամասկոս
Սիրիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրում է մոտ ապագայում այցելել Դամասկոս, հայտարարել է երկրի ժամանակավո...
Թրամփը և Ծինփինը հեռախոսազրույց կունենան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը տեղի կունենա երեքշաբթի։ Այս մասին ամերիկյան Pol...