Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, թե որքան հաճախ և երբ է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ...
Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել հետախուզության ղեկավարների հետ՝ կապված պաղես...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականութ...
ԱՄՆ-ն կրճատել է Ուկրաինայի դատախազությանը տրվող օգնությունը. Reuters
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք ֆինանսավորել է Ուկրաինայի գլխավոր դատախազության առնվազն վեց նախագիծ՝ կապված ուկրաինական հակա...