Ծառուկյանը նշել է թե ինչպես է տոնելու հաղթանակը
UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է ինչպես է տոնելու հաղթանակը նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային ռևանշ-մենամարտում։
«Իհարկե, մենք ամբողջ գիշեր տոնելու ենք։ Ցանկանում եմ նշել ընտանիքիս, թիմիս հետ։ Հետո կմեկնեմ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան։ Կյանքիս մեծ մասն անցկացնում եմ այս վայրերում։ Ես պարզապես շնորհակալություն կհայտնեմ այն մարդկանց, որոնք օգնեցին ինձ և թույլ կտամ, որ նրանք բռնեն գոտին: Բայց գոտին կմնա Ռուսաստանում»,- ասել է Ծառուկյանը New York Post Sports-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում, որը կկայանա հունվարի 18-ին՝ լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում:
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանը՝ ստացած վնասվածքի և մենամարտից հրաժարվելու մասին
Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է մեջքի վնասվածք ստացել ու հրաժարվել Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից:«Ամեն...
Երկու շաբաթ արյուն էի հազում. Ծառուկյան
Արման Ծառուկյանը խոսել է UFC-ի նախկին մարտիկ Ադրիանո Մարտինսի հարվածի ուժգնության մասին, որի հետ սպարինգ մենամարտ է անցկ...
Հնարավոր է մրցաշարի անցկացման վայրի փոփոխություն. UFC նախագահ
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մա...
Մախաչևի խորհուրդն Արման Ծառուկյանին
UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տիտղոսային մենամարտից առաջ արժեքավոր խոհուրդ է տվել իր մրց...