Սպորտ
Կարևոր
Ծառուկյանը՝ ստացած վնասվածքի և մենամարտից հրաժարվելու մասին
Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է մեջքի վնասվածք ստացել ու հրաժարվել Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից:
«Ամեն ինչ լավ էր, բայց վերջին օրը մարզումից հետո գնացի քնելու և սկսեցի ցավ զգալ մեջքիս ներքևի հատվածում: Դրա պատճառով ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Հաջորդ օրը մտածեցի, որ ամեն ինչ կարգին կլինի և մամուլի ասուլիսից հետո սկսեցի քաշ գցել: Մարզվում էի հեծանիվի վրա, երբ մեջքս բռնվեց, չէի կարողանում շարժվել»,- ինսայդեր Արիել Հելվանին պատմել է Ծառուկյանը:
Նա ստիպված է եղել հրաժարվել սպասվող պայքարից, ու Մախաչևի հետ մենամարտել է բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Ռուս մարզիկը նորից հաջողությամբ պաշտպանել է իր գոտին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0