Հնարավոր է մրցաշարի անցկացման վայրի փոփոխություն. UFC նախագահ
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանի միջև մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին հարցին։
«Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս, բայց դա կանենք միայն այն դեպքում, եթե իրավիճակը շատ վատ լինի։ Ներկա պահին ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Մրցաշարի անցկացման վայրի փոփոխություն այս պահին չի նախատեսվում»,- նշել է Դանա Ուայթը։
Հիշեցնենք` Ծառուկյան – Մախաչև մենամարտը կկայանա UFC-311 մրցաշարում, որը նախատեսված է անցկացնել հունվարի 18-ին՝ Լոս Անջելեսում։
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանը՝ ստացած վնասվածքի և մենամարտից հրաժարվելու մասին
Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է մեջքի վնասվածք ստացել ու հրաժարվել Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից:«Ամեն...
Ծառուկյանը նշել է թե ինչպես է տոնելու հաղթանակը
UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել...
Երկու շաբաթ արյուն էի հազում. Ծառուկյան
Արման Ծառուկյանը խոսել է UFC-ի նախկին մարտիկ Ադրիանո Մարտինսի հարվածի ուժգնության մասին, որի հետ սպարինգ մենամարտ է անցկ...
Դա լավագույն տարբերակն է ինձ համար. Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը վստ...