Նոր մանրամասներ` Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով
Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին համացանցում տեսանյութ էր տարածվեց, թե ինչպես են գողանում Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփված զինծառայողի շիրմաքարերի ծաղիկները: ՊՆ-ից հայտնել էին, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից գողության հատկանշներով:
Նմանատիպ հոդվածներ
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
Երկար, բայց կարևոր: Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին հայտնում...
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյան
Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, ա...
Պարզաբանում հետնապակին կոտրված ավտոբուսի վերաբերյալ
Ցանկանում եմ պարզաբանում տալ մամուլում տարածվող լուսանկարի վերաբերյալ, որտեղ երևում է 4565 պետհամարանիշով տրանսպորտային...
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում
Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում: Այս մասին հայտնում են տեղի լրատվամի...