Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյան

Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման(սուբլիմացիա) հետևանք: Այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Առաջիկա օրերի համար օդերևութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեսվում:


Հունվարի 11-14-ին սպասվում է ամպամածություն: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Այսօր Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։


Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում այսօրվանից սկսած մինչև հունվարի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին սպասվում է տեղումներ։ Այսօր ցերեկը կլինի -1...+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։


Քաղաքականություն