Հրդեհների ընդհանուր վնասի գնահատումն ապշեցուցիչ արժեքի է հասել

Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասի գնահատված արժեքը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է  AccuWeather-ի ներկայացուցիչ Բիլ Վայդելը։


«AccuWeather-ը մեծացրել է Հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհների ընդհանուր վնասի և տնտեսական կորուստների իր նախնական գնահատականը մինչև ապշեցուցիչ՝ 135-150 միլիարդ դոլարի»,- գրել է Վայդելը X-ի իր էջում:


Նա հավելել է, որ օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ, որոնց հետևանքով հաջորդ շաբաթ տարածաշրջանում բարձր կլինի հրդեհների վտանգը։ Լոս Անջելեսի շրջանը տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրաման է տվել։ Վարչական շրջանի հրշեջ ծառայության պետը խոստովանել է, որ ռեսուրսները սահմանափակ են եղել և նախատեսված են եղել մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար:


Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին, որի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ավիացիայի աշխատանքը, իսկ Փելիսեյդսի տարածքում չեն աշխատել հրդեհային հիդրանտները: Արդեն հաղորդվել է հրդեհի հետևանքով 10 զոհվածի մասին։