Պատահարներ Կարևոր

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսացել Հարավային Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտի մոտակայքում գտնվող Հերստ քաղաքում…

Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսացել Հարավային Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտի մոտակայքում գտնվող Հերստ քաղաքում բռնկված հրդեհի մեջ: Այս մասին գրում Է Bloomberg-ը։


Ընկերության տվյալներով՝ կոտրված մետաղալարը հայտնաբերվել է աշտարակի վրա, որը կապված է Eagle Rock Sylmar 220 կՎ էլեկտրահաղորդման գծի հետ: Սակայն կազմակերպությունում հայտարարել են, որ չգիտեն՝ վնասը տեղի է ունեցել հրդեհից առաջ, թե հետո:


Առայժմ ոչ մի հրշեջ վարչություն չի հստակեցնում, որ հրդեհն առաջացել է Edison ընկերության էլեկտրատեխնիկական սարքավորումների պատճառով, նշում է հրատարակությունը:


Ավելի վաղ Լոս Անջելեսի ոստիկանությունը մի տղամարդու էր ձերբակալել։ Սակայն հարցաքննություն և քննչական գործողություններ իրականացնելուց հետո որոշել է, որ հրկիզման կասկածանքով տղամարդուն ձերբակալելու հիմքեր չկան:


Կալիֆոռնիայում անտառային հրդեհները շարունակվում են հունվարի 7-ից: Աղետն ընդգրկել է Լոս Անջելեսի շրջանները։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 16-ի, 200 հազար բնակիչ հայտնվել է տարհանման ենթակա գոտում։ Հազարավոր անշարժ գույք է ոչնչացվել, այդ թվում՝ հոլիվուդյան որոշ աստղերի տներ։


Հունվարի 11-ին Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանում մոլեգնող տորնադո են տեսել մադրիկ: Կրակոտ տորնադոն հազվագյուտ երևույթ է կրակի, մոխրի և ծխի պտտվող սյունակի տեսքով, որը ստեղծվում է կրակի և ուժեղ քամիների կողմից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250