Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը։
Վերծանմանը, մասնավորապես, մասնակցել են նաև Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ավիացիոն վթարների հետաքննության և տրամադրման կենտրոնի փորձագետները։
Ինչպես կենտրոնի աղբյուրները նշել են բրազիլական G1 պորտալի հետ զրույցում, ավարտվել է երկու ինքնագրիչներից տվյալների հանումը, հավաքումն ու ստուգումը` համապատասխան տեղեկատվություն ուղարկելով Ղազախստանի իշխանություններին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ակտաու քաղաքից ոչ հեռու։ Ռոսավիացիայի նախնական տվյալներով՝ ինքնաթիռի հրամանատարը որոշել էր Ակտաուի պահեստային օդանավակայան ուղղվել թռչունների հետ բախումից հետո: Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ: ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանց թվում 9 ռուս կա: Ինքնաթիռում, ըստ ցուցակների, եղել է Ռուսաստանի 16 քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Երկրաշարժ՝ ադրբեջանա-իրանական սահմանին
Ադրբեջանա-իրանական սահմանին (իրանական տարածքում) 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս...