Կանադան Ուկրաինային ավելի քան 305 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել
Կանադան Ուկրաինային հատկացրել է 440 միլիոն կանադական դոլարի (305,7 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ, ասվում է երկրի կառավարության հաղորդագրությունում: Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Այսօր Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 25-րդ հանդիպմանը ազգային պաշտպանության նախարար Բիլ Բլերը հայտարարել է Ուկրաինային 440 մլն դոլարի չափով ռազմական օգնության մասին»,- նշվում է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ նշված գումարից գրեթե 139 մլն դոլարը կուղղվի Չեխիայի նախաձեռնությանը` խոշոր տրամաչափի զինամթերք գնելու և Կիևին մատակարարելու համար։ Եվս 35 մլն դոլար Օտտավան կծախսի սեփական ռազմարդյունաբերական հատվածից տարբեր տրամաչափի զինամթերք գնելու համար։ Բացի այդ, 69,5 մլն կուղղվի Ուկրաինայում ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Կանադան նաև միջոցներ կտրամադրի ձմեռային սարքավորումների և բարձրորակ տեսախցիկների արտադրության համար:
Հաշվի առնելով օգնության վերջին փաթեթը՝ Կանադայի իշխանությունների կողմից Ուկրաինային ռազմական աջակցության համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 3,13 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
50 մարդ ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. «Փաստինֆո»
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարություն...
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի զինված խմբին
Իսրայելական զորքերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիայական կազմակերպության ռազմական օբյեկտից դուրս ե...
«Իսլամական պետությունը» գործում է Պակիստանի աջակցությամբ. Թալիբան
Աֆղանստանն ունի «ապացույցներ», որ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները գործում են Պակիստանի կառավարության ա...
ԱՄԷ–ն առաջարկում է վարձու զինյալներ տեղակայել Գազայում. Reuters
ԱՄԷ–ն, ԱՄՆ–ն և Իսրայելը գաղտնի քննարկել են Գազայի հատվածի հետպատերազմյա ապագան: Այս մասին RTVI–ի փոխանցմամբ, գրում է Reu...