«Իսլամական պետությունը» գործում է Պակիստանի աջակցությամբ. Թալիբան
Աֆղանստանն ունի «ապացույցներ», որ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները գործում են Պակիստանի կառավարության աջակցությամբ և թույլտվությամբ: Այս մասին շաբաթ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության (Խմբ.՝ երկրի ինքնաանվանումը՝ ներկայիս իշխանության օրոք) խոսնակի տեղակալ Համդուլլա Ֆիտրաթը, գրում է РИА Новости–ն:
«Այս խմբի ֆինանսավորման, սարքավորումների և աջակցության կենտրոնները գտնվում են Բելուջիստանում և Պակիստանի որոշ այլ մասերում, և կան ապացույցներ, որ խումբը գործում է Պակիստանի կառավարության հավանությամբ», - մեջբերում է Alemarah լրատվական պորտալը Ֆիրաթի խոսքերը:
Մամուլի քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ «Իսլամական Էմիրությունը չի աջակցում այլ պետությունների դեմ գործող օտարերկրյա խմբավորումներին»՝ նշելով, որ «Աֆղանստանն իր անվտանգության ապահովման հարցում որևէ մեկից կախված չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի զինված խմբին
Իսրայելական զորքերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիայական կազմակերպության ռազմական օբյեկտից դուրս ե...
Ռուսաստանը «լրացուցիչ հաջողությունների» է հասել Ուկրաինայում. Պենտագոն
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը խոստովանել է, որ Ռուսաստանը «որոշ լրացուցիչ ձեռքբերումներ» է գրանցել ուկրաինական հակամար...
50 մարդ ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. «Փաստինֆո»
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարություն...
Կանադան Ուկրաինային ավելի քան 305 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել
Կանադան Ուկրաինային հատկացրել է 440 միլիոն կանադական դոլարի (305,7 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ, ասվու...