50 մարդ ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. «Փաստինֆո»
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»- ի հետ զրույցում հայտնել է, որ գործն ավարտական փուլում է՝ եզրափակիչ ելույթների։ Մեղադրողը և տուժող կողմը ներկայացրել են եզրափակիչ ելույթները՝ միջնորդելով մեղավոր ճանաչել Հարությունյանին։
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին նշանակված դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը եզրափակիչ ելույթով հանդես կգա, ինչից հետո դատարանը կհրապարակի վերդիկտը»,- գրում է լրատվամիջոցը։
Կայքը գրում է, որ Սիմոնյանը հայտնել է, որ դատարանում հարցաքննված մոտ 50 վկաների ցուցմունքներն ամբողջությամբ Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
Կանադան Ուկրաինային ավելի քան 305 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել
Կանադան Ուկրաինային հատկացրել է 440 միլիոն կանադական դոլարի (305,7 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ, ասվու...
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի զինված խմբին
Իսրայելական զորքերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիայական կազմակերպության ռազմական օբյեկտից դուրս ե...
«Իսլամական պետությունը» գործում է Պակիստանի աջակցությամբ. Թալիբան
Աֆղանստանն ունի «ապացույցներ», որ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները գործում են Պակիստանի կառավարության ա...
ԱՄԷ–ն առաջարկում է վարձու զինյալներ տեղակայել Գազայում. Reuters
ԱՄԷ–ն, ԱՄՆ–ն և Իսրայելը գաղտնի քննարկել են Գազայի հատվածի հետպատերազմյա ապագան: Այս մասին RTVI–ի փոխանցմամբ, գրում է Reu...