ԱՄԷ–ն առաջարկում է վարձու զինյալներ տեղակայել Գազայում. Reuters
ԱՄԷ–ն, ԱՄՆ–ն և Իսրայելը գաղտնի քննարկել են Գազայի հատվածի հետպատերազմյա ապագան: Այս մասին RTVI–ի փոխանցմամբ, գրում է Reuters–ը: Ծրագրի, որը դեռ չի համաձայնեցվել և չի փաստաթղթավորվել, կետերի թվում խաղաղապահի կարգավիճակով մասնավոր ռազմական ընկերության ներգրավումն է:
Բացի դա, Էմիրությունների ներկայացուցիչները նշել են նաև, որ Պաղեստինի նախկին վարչապետ Սալամա Ֆայադը դիտարկվում է որպես տարածաշրջանի նոր վարչակազմի ղեկավարի թեկնածուներից մեկը։
ԱՄԷ-ն սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում և, ի տարբերություն արաբական շատ երկրների, դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, չնայած այն հանգամանքին, որ Էմիրությունները բազմիցս քննադատել են իսրայելական բանակի գործողությունները։ Երուսաղեմն ու Աբու Դաբին նույնպես բացասական վերաբերմունք ունեն Համասի նկատմամբ։
Իսրայելի և պաղեստինցի զինյալների պատերազմի հետ կապված խնդիրներից մեկը Գազայի հատվածի անորոշ ապագան է, նշում է Reuters-ը։ Հրեական պետությունը, ըստ գործակալության աղբյուրների, «դժկամությամբ է արտահայտում իր սեփական տեսլականը», մինչդեռ մյուս երկրները փորձում են «ձևակերպել կենսունակ ծրագիր» հակամարտության կարգավորման համար:
Նմանատիպ հոդվածներ
50 մարդ ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. «Փաստինֆո»
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարություն...
Տիրան Խաչատրյանին մեղսագրվում է արարք, որը կալանք չի ենթադրում. փաստաբան
Գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանքի այս միջնորդությունը ընդհանրապես չպետք է ներկայացվեր։ Այս մասին լրագրողների...
Իսրայելը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները կրկին հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող սահմանային շրջանները։ Այս մասին...
Կանադան Ուկրաինային ավելի քան 305 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել
Կանադան Ուկրաինային հատկացրել է 440 միլիոն կանադական դոլարի (305,7 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ, ասվու...