Տիրան Խաչատրյանին մեղսագրվում է արարք, որը կալանք չի ենթադրում. փաստաբան
Գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանքի այս միջնորդությունը ընդհանրապես չպետք է ներկայացվեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արմեն Անդրիկյանը:
«Մենք գործ ունենք անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցանքի հետ, որը միջին ծանրության հանցագործություն է, որի դեպքում կալանքի միջնորդություն պետք է ներկայացվի միայն այն դեպքում, երբ որ հստակ հիմնավորում կա»,- ասել է նա:
Իր խոսքով` նախաքննական մարմինը գնահատականներ է տվել Տիրան խաչատրյանի գործունեությանը, որը «իրականությանը չի համապատասխանում»։
«Մեղադրանքը առաջադրվել է Քր, օրենսգրքի գործող 550 հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է՝ պաշտոնական անփութությունը, 3-րդ մասն էլ ծանրացնող հանգամանք որպես ռազմական դրության ժամանակ կատարված այսպես կոչված հանցանք: Պարոն Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը»,-ասել է նա:
Փաստաբանը նշել է, որ գործով Տիրան Խաչատրյանը վկայի կարգավիճակ է ունեցել, ցուցմունքներ է տվել:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները կրկին հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող սահմանային շրջանները։ Այս մասին...
ՀԱՄԱՍ–ը հաստատել է Գազայի հարցով բանակցությունների նոր փուլը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ հունվարի 3-ին Դոհայում կկայանա Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների նոր փո...
ԱՄԷ–ն առաջարկում է վարձու զինյալներ տեղակայել Գազայում. Reuters
ԱՄԷ–ն, ԱՄՆ–ն և Իսրայելը գաղտնի քննարկել են Գազայի հատվածի հետպատերազմյա ապագան: Այս մասին RTVI–ի փոխանցմամբ, գրում է Reu...
Կանադան Ուկրաինային ավելի քան 305 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել
Կանադան Ուկրաինային հատկացրել է 440 միլիոն կանադական դոլարի (305,7 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ, ասվու...