Իսրայելը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները կրկին հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող սահմանային շրջանները։ Այս մասին գրում է ТАСС-ը:
Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ զինվորականներն արձանագրել են պաղեստինյան անկլավի հյուսիսային հատվածից առնվազն մեկ հրթիռի արձակում, որն ընկել է Էրեզ անցակետի մոտ:
Հրթիռային սպառնալիքի պատճառով ավիահարվածի մասին տագնապ է հայտարարվել Իսրայելի սահմանամերձ Նետիվ ՀաԱսարա գյուղի մերձակայքում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրետակոծությունը, որը գրեթե դադարեցվել էր 2024 թվականի երկրորդ կեսին, նկատելիորեն աճել է վերջին շաբաթներին։ Իսրայելական բանակը նույնպես մեծացնում է անկլավի վրա հարձակումների ինտենսիվությունը։ Այսպես, հունվարի 3-ին զինվորականները հայտնել են հատվածում 40 թիրախների վրա ավիահարվածների մասին։ Ավելի վաղ հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել էր, որ եթե պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված ուժերի գնդակոծությունները շարունակվեն, Իսրայելը մտադիր է «աննախադեպ ուժի» հարվածներ հասցնել Գազայի հատվածին։
Նմանատիպ հոդվածներ
Տիրան Խաչատրյանին մեղսագրվում է արարք, որը կալանք չի ենթադրում. փաստաբան
Գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանքի այս միջնորդությունը ընդհանրապես չպետք է ներկայացվեր։ Այս մասին լրագրողների...
ՀԱՄԱՍ–ը հաստատել է Գազայի հարցով բանակցությունների նոր փուլը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ հունվարի 3-ին Դոհայում կկայանա Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների նոր փո...
ԱՄԷ–ն առաջարկում է վարձու զինյալներ տեղակայել Գազայում. Reuters
ԱՄԷ–ն, ԱՄՆ–ն և Իսրայելը գաղտնի քննարկել են Գազայի հատվածի հետպատերազմյա ապագան: Այս մասին RTVI–ի փոխանցմամբ, գրում է Reu...
50 մարդ ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. «Փաստինֆո»
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարություն...