Թրամփի կողմնակիցները տարաձայնություններ ունեն. Business Insider
Ամերիկայի ապագա վարչակազմի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ տեսակետների տարբերությունները հանգեցրել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շարքերի պառակտմանը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Ինչպես նշվել է, Թրամփի կողմնակիցների կարծիքը ներգաղթի վերաբերյալ չի համընկել Սիլիկոնային հովտի, որը հանդիսանում է ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության կենտրոնը, MAGA ((Make America Great Again, Դարձրե՛ք Ամերիկան նորից մեծ) շարժման որոշ ներկայացուցիչների հետ: Առաջինները՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, աջակցում են H-1B հատուկ վիզաների տրամադրման պրակտիկային, որոնք թույլ են տալիս ամերիկյան ընկերություններին վարձել բարձր որակավորում ունեցող մասնագետներ այլ երկրներից:
Մասկը, ով ծնվել է Հարավային Աֆրիկայում, նաև ասել է, որ «H-1B վիզայի շնորհիվ նա և շատ այլ անհրաժեշտ մարդիկ, ովքեր ստեղծել են SpaceX-ը, Tesla-ն և Ամերիկան ուժեղացնող հարյուրավոր այլ ընկերություններ, գտնվում են Ամերիկայում»: Մասկը նախկինում բազմիցս աջակցություն է հայտնել օրինական ներգաղթին, սակայն խոստովանել է, որ բյուրոկրատական դժվարությունները շատ ավելի դժվար են դարձնում օրինական ճանապարհով ԱՄՆ մուտքը, քան անօրինական ճանապարհով դա անելը:
Թրամփի ավելի պահպանողական կողմնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ նախկին պատգամավոր Մեթ Գեյցը և ծայրահեղ աջ քաղաքական ակտիվիստ Լաուրա Լումերը, ավելի ծայրահեղ են և մեղադրում են խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ներգաղթի համակարգը չարաշահելու մեջ: Նրանց կարծիքով՝ օտարերկրյա մասնագետները աշխատանք են խլում ամերիկացի քաղաքացիներից։
Միգրացիոն ճգնաժամն այժմ ԱՄՆ-ում միջկուսակցական պայքարի առանցքային խնդիրներից մեկն է։ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Die Welt–ի լրագրողն ազատման դիմում է գրել՝ Իլոն Մասկի տեքստը հրապարակելուց հետո
Գերմանական Die Welt թերթի «կարծիքներ» բաժնի ղեկավար Եվա Մարի Քոգելը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Իլոն Մա...
Սալոմե Զուրաբիշվիլին գիշերելու է նախագահական պալատում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության նախօրեին գիշերում է նստավայրում,...
Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննար...