Die Welt–ի լրագրողն ազատման դիմում է գրել՝ Իլոն Մասկի տեքստը հրապարակելուց հետո
Գերմանական Die Welt թերթի «կարծիքներ» բաժնի ղեկավար Եվա Մարի Քոգելը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Իլոն Մասկի տեքստն ուղարկվել է տպագրության՝ հրատարակությունում տպագրելու համար, գրում է ТАСС-ը։
«Միշտ հաճույքով եմ գլխավորել «Die Welt» և «Welt am Sonntag» թերթի կարծիքը: Այսօր Welt am Sonntag-ում հայտնվել է Իլոն Մասկի տեքստը։ Երեկ ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել նյութի հրապարակումից հետո»,- գրել է Քոգելը X-ում։
Տեքստում Մասկը նշել է, որ Գերմանիան գտնվում է կրիտիկական փուլում՝ նրա ապագան թեքվում է դեպի տնտեսական և մշակութային փլուզում:
«Որպես մեկը, ով զգալի ներդրումներ է կատարել Գերմանիայի արդյունաբերական և տեխնոլոգիական լանդշաֆտում, ես կարծում եմ, որ իրավունք ունեմ բացահայտորեն խոսել նրա քաղաքական կողմնորոշման մասին»,- ասել է գործարարը։
«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, Մասկի կարծիքով, Գերմանիայի համար «հույսի վերջին կայծն» է։
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Սալոմե Զուրաբիշվիլին գիշերելու է նախագահական պալատում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության նախօրեին գիշերում է նստավայրում,...
Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննար...
Թրամփի կողմնակիցները տարաձայնություններ ունեն. Business Insider
Ամերիկայի ապագա վարչակազմի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ տեսակետների տարբերությունները հանգեցրել են նորընտիր նա...