Սալոմե Զուրաբիշվիլին գիշերելու է նախագահական պալատում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության նախօրեին գիշերում է նստավայրում, որը մտադիր չէ լքել։ Այս մասին գրում է ТАСС–ը:
«Ողջունում եմ ձեզ Օրբելիանիի պալատից: Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերելու եմ այստեղ», - ասել է Զուրաբիշվիլին իր տեսաուղերձում։
Նա կոչ է արել իր կողմնակիցներին դեկտեմբերի 29-ին ժամը 10:00-ին գալ նախագահական նստավայր, որտեղ կհայտարարի այդ և հետագա օրերի ծրագրերը։
Դեկտեմբերի 29-ին տեղի կունենա նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը կսկսվի ժամը 11:00-ին և տեղի կունենա խորհրդարանի շենքում, որը գտնվում է նախագահական նստավայրի մոտ: Զուրաբիշվիլին հրաժարվում է ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և լեգիտիմ չի համարում Կավելաշվիլիի ընտրությունները։ Նա բազմիցս հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Die Welt–ի լրագրողն ազատման դիմում է գրել՝ Իլոն Մասկի տեքստը հրապարակելուց հետո
Գերմանական Die Welt թերթի «կարծիքներ» բաժնի ղեկավար Եվա Մարի Քոգելը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Իլոն Մա...
Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննար...
Թրամփի կողմնակիցները տարաձայնություններ ունեն. Business Insider
Ամերիկայի ապագա վարչակազմի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ տեսակետների տարբերությունները հանգեցրել են նորընտիր նա...