Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են, գրում է ТАСС-ը` հղում անելով Ariana News հեռուստաալիքին։
«Մի քանի կետեր, այդ թվում՝ հանցավոր տարրերի և նրանց աջակիցների կենտրոններն ու թաքստոցները, որտեղից հարձակումներ են կազմակերպվել Աֆղանստանում, պատասխան հարված են ստացել երկրի հարավ-արևելքից»,- ասվում է Քաբուլում իշխանության ղեկին գտնվող «Թալիբանի» ՊՆ-ի հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրների՝ բախումների ժամանակ օգտագործվել են թեթև և ծանր զինատեսակներ, պնդում է Ariana News-ը։
Դեկտեմբերի 24-ին «Թալիբան» շարժման պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակտիկա նահանգի մի տարածքում։ Գերատեսչությունը դատապարտել է պակիստանյան կողմի գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջազգային նորմերը և «ոչ մի խնդրի լուծում չեն»։ ՊՆ-ն վստահեցրել է, որ միջադեպը «անպատասխան չի մնա»։ Պակտիկա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ևս 40-ը վիրավորվել են:
Պակիստանի ռազմաօդային ուժերի օդային հարվածները Աֆղանստանում թիրախների վրա երկրորդն էին այս տարի՝ մարտին այդ երկրում ահաբեկիչների բազաների վրա նմանատիպ հարձակումներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հութիները հայտնել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ–ն խոցելու մասին
«Անսար Ալլահ» իսլամիստական խմբավորման հութիները Եմենի Ալ Բեյդա նահանգի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու...
Չինական 23 ինքնաթիռներ և 6 նավեր մոտեցել են Թայվանին
Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի 23 ինքնաթիռ և 6 նավ, որոնք մոտենում են կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի պա...
ՑԱԽԱԼ–ը՝ հութիների թիրախներին հասցված հարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հինգշաբթի հարվածներ է հասցրել Եմենի հութի ապստամբների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխ...
ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»
ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հ...