Չինական 23 ինքնաթիռներ և 6 նավեր մոտեցել են Թայվանին
Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի 23 ինքնաթիռ և 6 նավ, որոնք մոտենում են կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը, գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ չինական նավերը նկատվել են «այսօր առավոտյան ժամը 06:00-ից առաջ (Երևանի ժամանակով՝ 02:00-ին)»:
«16 ինքնաթիռ հատել է միջին գիծը և մտել Թայվանի հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հակաօդային պաշտպանության գոտի: Մենք վերահսկել ենք իրավիճակը և համապատասխան արձագանքել», - նշել են զեկույցում:
Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են, գրում է ТАСС-ը` հղում անելով Ariana News հեռուստաալիքին։ «Մի քանի կետեր,...
Հութիները հայտնել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ–ն խոցելու մասին
«Անսար Ալլահ» իսլամիստական խմբավորման հութիները Եմենի Ալ Բեյդա նահանգի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու...
ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»
ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հ...
ՑԱԽԱԼ–ը՝ հութիների թիրախներին հասցված հարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հինգշաբթի հարվածներ է հասցրել Եմենի հութի ապստամբների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխ...