ՑԱԽԱԼ–ը՝ հութիների թիրախներին հասցված հարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հինգշաբթի հարվածներ է հասցրել Եմենի հութի ապստամբների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան նրանց հարձակումներին Իսրայելի տարածքի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը, գրում է ТАСС–ը:
«Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենում Հութի ահաբեկչական խմբավորման թիրախներին: Այս գործողությունները հաջորդում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի վրա հութիների շարունակական հարձակումներին, ներառյալ վերջին շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունները և անօդաչու թռչող սարքերի արձակումները», - նրա խոսքերը մեջբերում է հրեական պեության ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Սաարը հութի ապստամբներին անվանել է «Իրանի չարի առանցքի կենտրոնը»: Նա ասել է, որ հութիների «կործանարար հարձակումները» միջազգային նավագնացության ուղիների վրա «խաթարում են համաշխարհային կայունությունը»:
«Մենք չենք հանդուրժի մեզանից 2 հազար կմ հեռավորության վրա գործող ահաբեկչական բանակի չհրահրված ագրեսիան», - եզրափակել է հրեական ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են հութիների ռեժիմի ռազմական օբյեկտների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»
ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հ...
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են, գրում է ТАСС-ը` հղում անելով Ariana News հեռուստաալիքին։ «Մի քանի կետեր,...
Հութիները հայտնել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ–ն խոցելու մասին
«Անսար Ալլահ» իսլամիստական խմբավորման հութիները Եմենի Ալ Բեյդա նահանգի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու...
Չինական 23 ինքնաթիռներ և 6 նավեր մոտեցել են Թայվանին
Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի 23 ինքնաթիռ և 6 նավ, որոնք մոտենում են կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի պա...