Հութիները հայտնել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ–ն խոցելու մասին
«Անսար Ալլահ» իսլամիստական խմբավորման հութիները Եմենի Ալ Բեյդա նահանգի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, գրում է ТАСС–ը։
«Եմենի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություններ էր իրականացնում Ալ Բեյդա նահանգի օդային տարածքում», - ասել է շարժման խոսնակը, որի հայտարարությունը հեռարձակել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը:
Սարիայի խոսքով՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման սկզբից ապստամբները ոչնչացրել են այս տեսակի ամերիկյան 13 անօդաչու թռչող սարք։ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ յուրաքանչյուր սարքի արժեքը գնահատվում է 30 մլն դոլար։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահը» նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: Անցյալ տարվա նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են, գրում է ТАСС-ը` հղում անելով Ariana News հեռուստաալիքին։ «Մի քանի կետեր,...
Չինական 23 ինքնաթիռներ և 6 նավեր մոտեցել են Թայվանին
Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի 23 ինքնաթիռ և 6 նավ, որոնք մոտենում են կղզուն։ Այս մասին հայտնել է Թայվանի պա...
ՑԱԽԱԼ–ը՝ հութիների թիրախներին հասցված հարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հինգշաբթի հարվածներ է հասցրել Եմենի հութի ապստամբների ռազմական օբյեկտներին՝ ի պատասխ...
ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»
ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հ...