Չեմ պատրաստվում որևէ բան վերականգնել․ ֆինանսների նախարար
Այդ պարտքը, որն իմ հայտարարագրում հաշվառված էր, չի անհետացել, դրա անհետանալը ոչ թե վրիպակ է, այլ այն պատճառով է, որ ինձ պատկանող գույքը և այդ պարտքը զիջվել է երրորդ անձի։ Այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան դիտարկմանը, որ իր հայտարարագրում մեկ միլիոն դոլարի փոխառությունը չի նշել։
Նախարարին հարց ուղղվեց․ «Հնարավո՞ր է՝ Դուք էլ, Երևանքի քաղաքապետ Տիգրան Ավինյանի օրինակով, փոխհատուցեք այդ մեկ միլիոնի ծախսը»։
Ֆինանսների նախարարն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերվում է վերականգնմանը, ես չեմ կարծում, թե որևէ բան է տեղի ունեցել, որը ես պետք ա վերականգնեմ։ Ձեր հարցի պատասխանն է՝ ոչ, ես չեմ պատրաստվում որևէ բան վերականգնել, որովհետև որևէ մեկին որևէ վնաս չեմ տվել»։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։ «Հար...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...