Իրանը լրջորեն զբաղվում է այդ հարցով. Իրանի ԱԳՆ
Դամասկոսում Իրանի դեսպանատան տեխնիկական աշխատակիցը զոհվել է դեկտեմբերի 15-ին ահաբեկիչների կողմից իր ավտոմեքենայի գնդակոծության հետեւանքով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Կիրակի՝ դեկտեմբերի 15 -ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, նա զոհվել է», - ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Դիվանագետն «ընդգծել է, որ այդ հանցագործության մեղավորներին գտնելու, դատական հետապնդման եւ պատժելու պատասխանատվությունը կրում է Սիրիայի անցումային կառավարությունը« եւ հավելել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը լրջորեն զբաղվում է այդ հարցով:
Դեկտեմբերի 8-ին Դամասկոսում Իրանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Սիրիայի մայրաքաղաքում իշխանությունը զավթած զինված խմբավորումների ներկայացուցիչների կողմից: Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը և կոչ արել թույլ չտալ ապագայում նման միջադեպերի կրկնություն: Դիվանագետները հասցրել են տարհանվել Լիբանան։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ կվերսկսի դեսպանատան աշխատանքը միայն այն ժամանակ, երբ նոր իշխանությունները ապահովեն դիվանագիտական առաքելության աշխատանքի անվտանգությունը:
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում, այսպես կոչված, փրկության կառավարությունը, հայտարարել Է Սիրիայի անցումային կառավարության ղեկավար նշանակվելու մասին, որը կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Մովսիսյանն՝ իր օգնականի մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր օգնականին բերման ենթարկելու դեպքին։ «Հար...