Իրանում փոխում են ազգային արժույթը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը խորհրդարան է ներկայացրել նոր ազգային արժույթի՝ թումանի անցնելու մասին օրենքի նախագիծը, որը կփոխարինի արագորեն արժեզրկվող իրանական ռիալին։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Նշվում է, որ դրամավարկային բարեփոխումների անբաժանելի մասը պետք է լինի ազգային արժույթի դենոմինացիան 10000:1 հարաբերակցությամբ։
Օրենքի նախագիծը, որն այսօր ներկայացվել է պատգամավորների քննարկմանը, կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2019 թվականի հուլիսին, երբ երկրի նախագահը Հասան Ռոհանին էր։
Իրանի իշխանությունները կարծում են, որ դենոմինացիա պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Պատճառը իրանական ռիալի շուկայական փոխարժեքի ռեկորդային անկումն է. դեկտեմբերի 19-ին այն իջել է ԱՄՆ դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի` 1 դոլարի դիմաց 777 հազար ռիալ։ Միաժամանակ, Իրանի Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը 2017 թվականից ի վեր գրեթե անփոփոխ է՝ 1 դոլարի դիմաց 420 հազար ռիալի մակարդակում։ Սա լուրջ խնդիրներ է ստեղծում արտահանողների համար, որոնք ստիպված են արտասահմանում վաստակած դոլարը փոխել ռիալի պաշտոնական փոխարժեքով։
Իրանական արժույթի թուլացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական լարվածության և Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցության, այնպես էլ երկրում շարունակվող էներգետիկ ճգնաժամի հետ, որը սրվել է ցուրտ սեզոնի ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիան պայմանավորվել է «Գազպրոմբանկ»-ի դեմ պատժամիջոցները կասեցնելու շուրջ
Հունգարիան ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել երեք ամսով «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները կասեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի...
ՍԱՏՄ ղեկավարը և ԵՄ դեսպանը հանդիպել են
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավոր...
Ռուսաստանից ԵՄ գազի մասնաբաժինը կրկին սկսել է աճել. Bloomberg
Ռուսական գազի մասնաբաժինը ԵՄ մատակարարումներում սկսել է աճել 2022 թվականից սկսած կրճատումներից հետո, գրում է Bloomberg-ը...
Բիթքոյնը 1 օրվա մեջ երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը
Բիթքոյնը օրվա ընթացքում երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները՝ հղում...