ՍԱՏՄ ղեկավարը և ԵՄ դեսպանը հանդիպել են
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Հաղորդագրությունում նշվում է , որ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով:
Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։
ՍԱՏՄ ղեկավարը հույս է հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի առավել հեշտացնել աշխատանքներն արտահանման գործընթացների ժամանակ, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանն ու աշխուժացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հունգարիան պայմանավորվել է «Գազպրոմբանկ»-ի դեմ պատժամիջոցները կասեցնելու շուրջ
Հունգարիան ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել երեք ամսով «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները կասեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի...
Ռուսաստանից ԵՄ գազի մասնաբաժինը կրկին սկսել է աճել. Bloomberg
Ռուսական գազի մասնաբաժինը ԵՄ մատակարարումներում սկսել է աճել 2022 թվականից սկսած կրճատումներից հետո, գրում է Bloomberg-ը...
Իրանում փոխում են ազգային արժույթը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը խորհրդարան է ներկայացրել նոր ազգային արժույթի՝ թումանի անցնելու մասին օրենքի նախագիծը, ո...
Բիթքոյնը 1 օրվա մեջ երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը
Բիթքոյնը օրվա ընթացքում երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները՝ հղում...