Ռուսաստանից ԵՄ գազի մասնաբաժինը կրկին սկսել է աճել. Bloomberg
Ռուսական գազի մասնաբաժինը ԵՄ մատակարարումներում սկսել է աճել 2022 թվականից սկսած կրճատումներից հետո, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները։ Դրանցից հետևում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից մատակարարումների տեսակարար կշիռը կազմել է 34% (երկրորդ տեղում Նորվեգիան է՝ ներմուծման մեկ քառորդով), իսկ 2023 թվականի երկրորդ եռամսյակում ռուսական գազը կազմում էր ԵՄ ներկրվող վառելիքի 14%-ը։
Այդ պահից սկսած, ԵՀ-ի տվյալներով, ռուսական գազի մասնաբաժինը կրկին սկսել է աճել և այս տարվա առաջին եռամսյակում կազմել 19%։ ԵՄ մատակարարումների առումով Ռուսաստանը զիջում է Նորվեգիային (34%) և ԱՄՆ-ին (20%), սակայն առաջ է Ալժիրից (13%) և Ադրբեջանից, Քաթարից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրների (14%) մատակարարումներից։
«Bruegel» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի վերջին ռուսական գազի ներմուծումը ԵՄ կազմում էր ամսական մոտ 1 միլիարդ դոլար՝ 2022 թվականի սկզբի ամսական 16 միլիարդ դոլարի առավելագույն ցուցանիշից ցածր, նշում է Bloomberg-ը։
Նմանատիպ հոդվածներ
Բիթքոյնը 1 օրվա մեջ երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը
Բիթքոյնը օրվա ընթացքում երկրորդ անգամ թարմացրել է պատմական առավելագույնը: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները՝ հղում...
ՍԱՏՄ ղեկավարը և ԵՄ դեսպանը հանդիպել են
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավոր...
Հունգարիան պայմանավորվել է «Գազպրոմբանկ»-ի դեմ պատժամիջոցները կասեցնելու շուրջ
Հունգարիան ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել երեք ամսով «Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները կասեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի...
Իրանում փոխում են ազգային արժույթը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը խորհրդարան է ներկայացրել նոր ազգային արժույթի՝ թումանի անցնելու մասին օրենքի նախագիծը, ո...