Կիևը չի դիտարկում հրադադարի հնարավորությունը․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Սուրբծննդյան զինադադարի վերաբերյալ իրատեսական առաջարկներ չի տեսնում։


«Սեղանին ոչ մի իրական Սուրբծննդյան հրադադար դրված չէ»,- պնդել է վերջինս։


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սուրբ ծննդյան շրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատելու և գերիների խոշոր փոխանակման առաջարկ է ներկայացրել: Դեկտեմբերի 19-ին ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մեծ մամուլի ասուլիսում՝ Պուտինը պատմել է Օրբանի առաջարկի մասին և նշել, որ Ռուսաստանը առնվազն երեք անգամ համաձայնել է «նման միջոցառումների»: Նախագահը հավելել է, որ այս անգամ էլ հրաժարվել է պատասխանել հրադադարի և գերիների փոխանակման առաջարկին, իսկ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է դրանից։