Կիևում մի շարք դեսպանատներ են ռմբակոծվել
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 20-ին ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով Կիևում վնասվել են Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները։
«Այսօր Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի շարք դեսպանատներ, որոնք գտնվում են մեկ շենքում: Զգալի վնաս են կրել Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները, կոտրվել են պատուհանները, դռները և վնասվել են առաստաղները»,- ասել է Տիխին։
Նա դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումը որակել է «միանգամայն բարբարոսական հարձակում»:
«Աշխարհում ամենուր սա բոլոր կարմիր գծերի և միջազգային կանոնների հատում է: Այս հարձակումներով Ռուսաստանը միայն հաստատում է բարբարոսի իր կարգավիճակը»,- հավելել է Տիխին: