Առաջիկա ժամերը կարող են որոշիչ դառնալ․ ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին, որոնց անհրաժեշտ է բուժօգնություն, ինչպես նաև անկլավում պահվող տարեց մարդկանց և կին զինվորականներին։ Այս մասին փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ առաջիկա ժամերը կարող են որոշիչ դառնալ Գազայի շուրջ բանակցությունների համար։ Նշում է, որ պաղեստինյան շարժումը հրաժարվել է անկլավում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին իր պահանջից հատվածում հրադադարի մասին համաձայնագրի առաջին փուլում, սակայն Գազայի հատվածի հյուսիսային շրջանների բնակիչները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց տները՝ առանց իսրայելցի զինծառայողների կողմից լրացուցիչ զննման:
Մինչ այդ Ynet պորտալը, վկայակոչելով շարժման անանուն բարձրաստիճան անդամի, հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ շարժումն ու Իսրայելը «աննախադեպ առաջընթացի» են հասել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում: