Իրավիճակը կտրուկ փոխվում է․ Պուտին
Իրադրությունն արմատապես փոխվում է, Ռուսաստանի Դաշնության շարժումն ընթանում է ճակատային գծի ամբողջ երկայնքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պետք է ասեմ, որ իրավիճակը կտրուկ փոխվում է։ Դուք դա լավ գիտեք, ես պարզապես ուզում եմ դա հաստատել: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը: Շարժումն ընթանում է առաջնագծի ողջ երկայնքով, ամեն օր», - ասել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերի հնարավորությունները մեծանում են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև, որ չի նշի, թե երբ Ուկրաինայի Զինված ուժերը դուրս կմղվեն Կուրսկի մարզից, սակայն, նրա խոսքով, դրանում կասկած չկա:
«Կասկած չկա։ Ես չեմ կարող և չեմ ուզում կոնկրետ ամսաթիվ նշել, թե երբ դա կլինի։ Տղաները կռվում են, հենց հիմա մարտեր են ընթանում», - ասել է ՌԴ նախագահը։
Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի զինված ուժերի համար Կուրսկի մարզ մտնելու և այնտեղ մնալու ռազմական իմաստ չկա։
«Ռազմական իմաստ չկար, ոչ Ուկրաինայի զինված ուժերի մուտքը Կուրսկի մարզ, ոչ էլ այժմ այնտեղ մնալը, քանի որ նրանք այնտեղ սպանդի են տանում իրենց լավագույն գրոհային խմբերն ու ստորաբաժանումները», - նշել է նա:
ՌԴ նախագահը նաև հավեել է՝ Ուկրաինայի Զինված ուժերի գործողություններից տուժած բոլոր ենթակառուցվածքային օբյեկտները Կուրսկի մարզում կվերականգնվեն այն բանից հետո, երբ հակառակորդը դուրս մղվի տարածքից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...