Հստակ հասկանում ենք, թե ով է մեր թշնամին․ Պեսկով
Մոսկվան հստակ հասկանում է, թե ով է թշնամին և ինչի է ընդունակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պայթյունը, որի հետևանքով զոհվել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
«Մենք հստակ հասկանում ենք, թե ով է մեր թշնամին, ինչի է նա ընդունակ, և դա ևս մեկ անգամ ապացուցում է հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր գործողությունների ճշմարտացիությունը», - ասել Է Պեսկովը:
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանի պողոտայում գործի է դրվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մուտքի մոտ կանգնած սկուտերի մեջ: Զոհվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։ Փաստի առթիվ քրեական գործ է քննվում ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
Ավելի ուշ ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ահաբեկչության հեղինակը՝ Ուզբեկստանի քաղաքացին, որին ուկրաինական հատուկ ծառայությունները 100 հազար դոլար են խոստացել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի՝ քովիդով վարակվելուն
Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետ...
Նոր մանրամասներ՝ Հովիկ Աղազարյանի հետ կապված գործից
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել ն...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...