Ամեն ինչ արվեց, որպեսզի Վրաստանում չկրկնվի Ուկրաինայի սցենարը․ Կոբախիձե
«Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Վրաստանում չկրկնվի Ուկրաինայում տեղի ունեցած սցենարը»։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին Մայդանով, որին հաջորդեց առաջին պատերազմը Մայդանի ավարտից մի քանի օր անց, հետո երկրորդ պատերազմը, իսկ այսօր մեր բարեկամ երկիրը Ուկրաինան ավերված է, բնակչության մոտ մեկ քառորդը լքել է երկիրը կամ տեղահանվել: Հարյուր հազարավոր ուկրաինացիներ զոհվեցին։ Այս ամենը տեղի ունեցավ Ուկրաինայի համար, քանի որ հասարակությունն այն ժամանակ պատշաճ զգուշավորություն չցուցաբերեց:
Վրաց հասարակությունն ավելի փորձառու է, և, հետևաբար, վրաց հասարակության աջակցությամբ մենք կարողացանք խուսափել Վրաստանի համար կարևոր սպառնալիքներից և, առաջին հերթին, կարողացանք խուսափել պատերազմից»,- ասել է Կոբախիձեն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեաս...
Հովիկ Աղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Հովիկ Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական...