ԱՄՆ–ում ձերբակալվել է UnitedHealthcare–ի ղեկավարի սպանության մեջ կասկածվողը

ԱՄՆ–ում ոստիկանությունը ձերբակալել է UnitedHealthcare-ի ղեկավարի սպանության մեջ կասկածվողին: Ոստիկանությունը հայտնել է, որ 26-ամյա Լուիջի Մանոնեն ձերբակալվել է Փենսիլվանիա նահանգի Ալթունա քաղաքում՝ զենք պահելու համար: Այս մասին գրում է CNN–ը:


Ըստ ԶԼՄ–ի՝ ԱՄՆ դատախազությունն արդեն նրա դեմ մեղադրանք է առաջադրել Բրայան Թոմփսոնի սպանության համար:


Օրեր առաջ Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնում գնդակահարել էին UnitedHealthcare ապահովագրական ընկերության ղեկավար Բրայան Թոմփսոնին, գրում է The New York Post-ը։ Թերթի տեղեկություններով՝ անհայտ անձը կրակել էր Թոմփսոնի վրա ու դիմել փախուստի։ 


The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների ոստիկանությունը Բրայան Թոմփսոնի սպանության հարցում «բախվել էր հանցագործի նկատմամբ ամերիկացիների համակրանքի արտահայտությանը»:


Ամերիկացիները նրան մեծարում են գրեթե որպես «ժողովրդական հերոսի», ով կարողացել է հարված հասցրել երկրի կոմերցիոն առողջապահական համակարգին, նշվում է հրապարակման մեջ։ Սոցցանցերում ամերիկացի օգտատերերն առաջարկում են ոստիկանությանը «կեղծ հուշումներ» ուղարկել կամ հագնվել մարդասպանի նման՝ իրավապահներին շփոթեցնելու համար:


Քաղաքականություն