ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում անդրադարձել է բուժաշխատողների լիցենզավորման համակարգին:
«Ինչպես գիտեք, օրենքով սահմանվել էր, որ 2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն: Սա չափազանց կարևոր բարեփոխում է, որը նպաստելու է մեր մասնագետների մասնագիտական որակների և, իհարկե, նաև բարեվարքության հետ կապված հարցերը կանոնակարգելու առումով:
Գրեթե անհնար է գտնել մի երկիր, որն ունի զարգացած առողջապահություն, և բժիշկները չեն լիցենզավորվում:
Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն իսկ այսօրվանից մեկնարկում ենք ձեզ հետ ակտիվ հաղորդակցությունն այս գործընթացը կազմակերպելու հետ կապված: Առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես կանցկացնեմ երկու Zoom հանդիպումներ առաջնային օղակի բժիշկների և, իհարկե, հիվանդանոցային օղակի բուժաշխատողների հետ՝ ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու՝ ինչպես ենք պլանավորում անցկացնել այս գործընթացը:
Սիրելի բուժաշխատողներ, ես ուզում եմ հենց այս պահից նշել, որ այս աշխատանքները մենք տանելու ենք միասին և հնարավորություն ենք ստեղծելու ձեզ համար՝ իմանալու, պատկերացնելու թափանցիկ կերպով քննական ողջ գործընթացը: Եվ այսօրվանից ես շաբաթը մեկ-երկու անգամ կունենամ կարճ հաղորդագրություններ՝ ներկայացնելու առաջիկա մեր անելիքները, և ինչպես եք պատրաստվելու այս քննություններին:
Ասեմ, որ քննական գործընթացն իրականացվելու է նոր AI տեխնոլոգիաներով՝ թափանցիկ և անկախ ձևաչափով»,- նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 3-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364.50 դրամ է, վաճառքը՝ 368.5...