Գերմանիան դադարեցրել է սիրիացի փախստականների դիմումների ընթացքը

Գերմանիան դադարեցրել է սիրիացիների ապաստանի դիմումների քննարկումը Սիրիայում անկայուն իրավիճակի պատճառով։ Այս մասին Spiegel-ին հայտնել են Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակից (BAMF)։ 


«Սիրիայում իրավիճակը անհասկանալի է, և դեռևս չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները այս երկրում»,- հրատարակությանը հայտնել է BAMF-ի ներկայացուցիչը։


Նրա խոսքով՝ այժմ Սիրիայում իրավիճակը գրեթե անհնար է գնահատել, ուստի այս հարցի վերաբերյալ ցանկացած որոշում «անկայուն կլինի»։ Ըստ BAMF-ի՝ սիրիացիների` ապաստանի 47270 դիմում ընթացքի մեջ է։


 Spiegel-ը նշում է, որ Գերմանիայի իշխանություններն արդեն քննարկում են սիրիացի փախստականների հնարավոր արտաքսումը իրենց հայրենիք։ Մասնավորապես, սրա օգտին արտահայտվել են Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության մի քանի քաղաքական գործիչներ։