Նարեկ Կարապետյանն առաջարկում է ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջիկա տարիների գլխավոր մարտահրավերներից մեկը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, սակայն այն պետք է ապահովի նաև երկրի ժողովրդագրական անվտանգությունը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կարևոր է ոչ միայն երկրի զարգացման, այլև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է փորձել պայմանագրի շրջանակում հասնել Հայաստանում ժողովրդագրական ներկայության ձևավորմանը։
Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը դարձել է պետական գաղափարախոսության մաս՝ վկայակոչելով այդ երկրի կրթության նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման համար։
Այս համատեքստում պատգամավորը առաջարկել է ընդունել այսպես կոչված «հակասաֆարովյան օրենքը», որով ադրբեջանցիներին չի թույլատրվի Հայաստանում 10 օրից ավելի մնալ, ինչպես նաև ձեռք բերել անշարժ գույք կամ հողատարածք։
«Մենք մոտակա ժամանակահատվածում կներկայացնենք այդ առաջարկը, որպեսզի այս հարցը վերջապես լուծվի օրենսդրական մակարդակում»,– ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ նմանատիպ սահմանափակումներ Թուրքիայի օրենսդրությամբ գործում են նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Մենք դեռ մի թշնամու հետևանքները չենք մարսել․ ինչո՞ւ է Փաշինյանը նոր թշնամի ստեղծում․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր իրենց տանը հերթական խուզարկությունն է իրականացվել, սակայն որևէ բան չի առգրավվել։ Նա կատա...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...