Ռուստեմ Ումերովը նշանակվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուստեմ Ումերովին նշանակել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։
Ավելի վաղ այս մասին հայտնել էին «Ուկրաինական պրավդան» և «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին, իսկ ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ Ումերովը կշարունակի համակարգել մի շարք առանցքային ուղղություններ, այդ թվում՝ համագործակցությունը ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ, պաշտպանության և դիվանագիտության հարցերը, պատերազմի ավարտին միտված բանակցային գործընթացը, ինչպես նաև անօդաչու համակարգերի ոլորտը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Զելենսկին հայտարարել էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում փոփոխության մասին՝ այդ պաշտոնում առաջարկելով նախկին ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյին։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ ժամանակ Ումերովը դիտարկվում էր նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի թեկնածուների թվում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...