Ամենօրյա աշխատանքի շնորհիվ 200-ից ավելի գերիներ վերադարձել են. Ռուբինյան
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող անձանց և գերիների խնդրին:
«Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է։ Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք, և այդ աշխատանքը երբեք չի դադարում»,- ասել է Ռուբինյանը։
Նա նկատել է, որ եղել են ամիսներ, երբ որևէ առաջընթաց չի արձանագրվել. «Էլի քննարկումներ են եղել նրա մասին, դե, որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ, մեկ էլ, վերադարձել են հերթական գերիները»,- ընդգծել է ԱԺ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...