Քաղաքականություն

Զելենսկի․ Ուկրաինան կփորձի Ռուսաստանին ստիպել ավարտել պատերազմը մինչև ձմեռ

Զելենսկի․ Ուկրաինան կփորձի Ռուսաստանին ստիպել ավարտել պատերազմը մինչև ձմեռ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը մինչև 2026 թվականի ձմռան սկիզբն ավարտի պատերազմը։


Այս մասին նա հայտարարել է Կիևում Ուկրաինայի դեսպանների խորհրդակցության ընթացքում։


Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան գործընկերների հետ համատեղ շարունակելու է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ դիվանագիտական ջանքերի, պատժամիջոցների և այլ միջոցների միջոցով, որպեսզի Մոսկվան խաղաղությունից բացի այլընտրանք չունենա։


«Մենք շատ ենք փորձելու, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ՝ աշնանը։ Սակայն հստակ հասկանում ենք, թե ում հետ գործ ունենք։ Պուտինը հույս ունի շարունակել այս պատերազմը, պատրաստում է նոր զորահավաք և նոր հարվածներ։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի իրական մտադրությունները, համախմբում ենք գործընկերներին և ճնշում գործադրում ագրեսորի վրա»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250