Խայտառակ վիճակում ենք. «Մուլտիրեսթ հաուս»-ի տնօրենը՝ Փաշինյանին
«Մուլտիրեսթ հաուս» հյուրանոցի տնօրեն Հովսեփ Սահակյանը հայտնել է, որ գործադիրում տեղի ունեցած քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչներին են փոխանցվել ընկերությունների առջև ծառացած խնդիրները։
Հովսեփ Սահակյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել են բարձր սեզոնին աշխատելու հնարավորությունը՝ ձախողելով հուլիսն ու օգոստոսը, և հույս ունեն, որ սեպտեմբերին գործընթացն առաջ կգնա։ Նա ընդգծել է, որ հոկտեմբերին պետական մակարդակով կազմակերպվող «ԿՈՊ 17» կոնֆերանսի շրջանակում սպասվում է ավելի քան 10 000 հյուր, իսկ իրենց երեք հյուրանոցները՝ «Մուլտի Գրանդ Փարավոնը», «Մուլտիրեսթ հաուսը» և «Մուլտի Գրանդ Ռեզորթը», պետք է ընդունեն 600-ից ավելի մասնակցի։ Տնօրենի փոխանցմամբ՝ միջազգային գործընկերները հուզված են ու ներկայացրել են գրավոր բողոքներ, քանի որ քաղաքն ամբողջությամբ ծանրաբեռնված է, ամրագրումներն արված են, և հստակ չէ, թե որտեղ են տեղավորելու հյուրերին։
Գործադիրից պատասխանել են, թե իրենք նման հարցերով չեն զբաղվում, սակայն ընկերության ներկայացուցիչները սպասում են պատասխանի, թե երբ կբացվեն իրենց հիմնարկները։ Հովսեփ Սահակյանը խնդրանքով դիմել է կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բացելու հիմնարկները և աշխատելու հնարավորություն տալու համար, քանի որ խայտառակ վիճակում են հայտնվել աշխատակիցների և միջազգային գործընկերների առջև։ Նա հավելել է, որ բացի ֆինանսական և աշխատակիցների մասով կրած վնասներից, կորցրել են տարիներով ձեռք բերած բարի համբավն ու անունը տուրիզմի ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...