«Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանում քննադատել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նրանց մեղադրելով ընտրությունների ժամանակ քաղաքացիների ձայները յուրացնելու մեջ:
Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն հայտարարել է, որ ՔՊ-ն օրեր շարունակ փորձում է ապացուցել իր ժողովրդավար լինելն ու ընտրությունները չկեղծելը:
Նա նշել է. «Ժողովուրդ ջան, սո՛ւս մնացեք, դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք: Այո՛, դուք մեկ քլիքով գողացել եք 60,000 քաղաքացու ձայն, դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ։ Դուք ժողովրդավարության հետ կապ չունեք այլևս։ Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի»։
Պատգամավորի խոսքով՝ միայն մանդատները գողանալով չբավարարվելով՝ հիմա ունեզրկում են այդ մարդուն: «Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, բայց դուք այդ մարդու ձայները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ»,- ընդգծել է նա:
Ագնեսա Խամոյանը հավելել է. «Գործընկերներ ջան, նկատե՞լ եք, այդ մարդն Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չէ հարցը, այդ ցուցանակներն են հարցը: «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը, «Արարատցեմետ» գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը: Ես վստահ եմ, որ խնդիրը դա է»:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...