Wildberries-ի վաճառողների վնասը կարող է հասնել 215-280 միլիարդ ռուբլու. Forbes
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Wildberries-ի վաճառողների կրած վնասը կարող է կազմել 215-280 միլիարդ ռուբլի։ Այսպիսի գնահատական է հրապարակել Forbes-ը՝ հղում անելով Data Insight հետազոտական գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոյին։
Նրա հաշվարկները հիմնված են 2024 թվականի դեպքի վրա, երբ Շուշարների պահեստում բռնկված հրդեհից հետո շուրջ 35 միլիարդ ռուբլու ապրանքային մնացորդի դիմաց փոխհատուցում էր տրամադրվել։
Փորձագետների գնահատմամբ՝ վերջին հարվածների հետևանքով կարող էին տուժել հարյուր հազարավոր վաճառողներ։ Մինչև օգոստոսի 2-ը հարվածների տակ հայտնված պահեստների ընդհանուր մակերեսը գնահատվում է 1,21-1,47 մլն քմ, որոնցից վնասվել է 893 հազարից մինչև 1,154 մլն քմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Wildberries-ը հայտարարել էր տուժած վաճառողներին աջակցելու միջոցների մասին։ Հուլիսի վերջին ընկերությունը հայտնել էր, որ արդեն վճարել է ավելի քան 40 մլն ռուբլու մասնակի փոխհատուցում, սակայն ներկայումս դրանք ստանում են միայն փոքր ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը։ Վաճառողները շարունակում են դժգոհել, որ փոխհատուցումների կարգը հստակ չէ, իսկ արդեն ստացած գումարները՝ անբավարար։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...