Հայկ Կոնջորյանը՝ եղբոր հետ կապված միջադեպի մասին
8 տարի քաղաքական գործունեությամբ զբաղված, 8 տարի Ազգային ժողովի ամենաակտիվ պատգամավորներից մեկը եղած, 5 տարի կառավարող խմբակցության ղեկավար եղած Հայկ Կոնջորյանի անձի մասին, անձամբ իր մասին, անձամբ իր գործունեության մասին որևէ հակափաստարկ չկա, որևէ կոմպրոմատ չկա, որևէ հակաթեզ չկա, որևէ ասելիք չկա, դրա համար փորձ են անում թիրախավորել Հայկ Կոնջորյանի հարազատներին, որպեսզի խփեն Հայկ Կոնջորյանին, և դա այդ Հայկ Կոնջորյանի համար հաճելի գնահատական կլիներ:
Այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացակայանի հարցին, թե 2015-2016 թվականների արդարության մարտիկ Հայկ Կոնջորյանն ինչ մեկնաբանություն կտար, եթե տեսներ 10 տարի հետո՝ 2026-ին, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի մասին, ում մասին, մոտ 10 օր ամբողջ լրատվականներում, սկանդալային նյութերից բացի՝ այլ նյութեր չկան:
«Եթե ուշադիր նայեք այդ պատմություններին, դրանց մեջ վիթխարի քանակությամբ ֆեյք նյուզ գոյություն ունի, չեմ կարող հասցնել մի քանի րոպեների ընթացքում ֆեյք նյուզերին անդրադառնալ»,- ասել է նա:
Ճշտող հարցին՝ ուզում եք ասել, որ այն, ինչ լրատվականներում գրվում է, ամբողջությամբ ֆե՞յք է, Կոնջորյանը պատասխանել է. «Ինձ համար դատապարտելի է ցանկացած տեսակի բռնություն՝ ֆիզիկական, հոգեբանական, ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է, և այդ հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Վստահ եմ, որ պատասխանատվություն են կրելու այդ մարդիկ»:
Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են միգրանտների և նրանց ընտանիքների նկա...
Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր...
Մոսկվան սպասում է Հայաստանի որոշմանը. վճռորոշ պահը մոտենում է
Մոսկվայի համար այսօր ամենահրատապ հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես դուրս գալ ուկրաինական ցանցից, որի մեջ Կրեմլն է փ...
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձ...