«Մուլտի գրուպ» -ի աշխատակիցները չեն հեռանում․ կառավարությունից սպասում են վճռորոշ պատասխանի
Հայաստանի կառավարությունը «Մուլտի գրուպի» աշխատակիցներին կպատասխանի վաղը։ Այս մասին պարզ է դարձել իշխանությունների կողմից փակված՝ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունների բողոքող աշխատակիցների և կառավարության ներկայացուցիչ Համլետ Նազարյանի հերթական հանդիպման արդյունքներով, գրում է News.am-ը։
«Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է. հինգշաբթի կայացած հանդիպմանը Նազարյանը խոստացել էր կառավարության պատասխանը փոխանցել երկուշաբթի օրը։ Այսօր Համլետ Նազարյանը հայտնել է, որ կփոխանցի պահանջները (ինչը խոստացել էր անել նաև հինգշաբթի) և մեկ-երկու ժամվա ընթացքում հետ կզանգի՝ վաղվա հանդիպման պայմանավորվածությունը ձեռք բերելու համար։ Հենց վաղվա հանդիպմանն էլ պարզ կդառնա, թե երբ և ինչպես կվերսկսվեն ձեռնարկությունների աշխատանքները։
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են չցրվել և սպասել զանգին։ Պահանջները բաղկացած են երեք կետից՝ երբ կբացվեն օբյեկտները, երբ կհանվեն աշխատակիցների հաշիվների վրա դրված արգելանքները, և ով է վճարելու օբյեկտների պարապուրդի համար։
Մարդիկ ընդգծում են, որ պարապուրդը շարունակվում է ավելի քան մեկ ամիս, իրենք ապրուստի և բանկերի պահանջած վարկերը մարելու միջոցներ չունեն, իսկ օբյեկտները միլիարդավոր դրամների վնասներ են կրում։ Իրավիճակը բոլորովին անորոշ է նաև ապագայի առումով. օրինակ՝ Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում հարյուրավոր համարներ են ամրագրված աշնանը Հայաստանում սպասվող COP-ի մասնակիցների համար, և պարզ չէ՝ հյուրանոցները կկարողանա՞ն ընդունել հյուրերին, թե ոչ»,- ընդգծում են բողոքի ակցիայի մասնակիցները։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում oգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի...