32 վարորդ աշխատանքից ազատվել է. կոմպրոմիս չի լինի. Տիգրան Ավինյան
Երևանում վաղը ավտոբուսները կաշխատեն: Այս մասին Հանրայինի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հուսով եմ,որ մարդիկ հասկանում են, որ սա արվում է «Երևանի ավտոբուս»-ում բարեվարքության նորմ սահմանելու համար, որը մինչև այս չի իրականացվել»,- ասել է նա:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ այսօր 32 վարորդ ազատվել է աշխատանքից: Նա նշել է, որ ցավում է, քանի որ 32 ընտանիքի կերակրող կորցրել է աշխատանքը, սակայն նման մոտեցում իրենք չեն պատրաստվում հանդուրժել: Ինչ վերաբերում է նոր վարորդների աշխատանքի ընդունելուն, Ավինյանը նշել է, որ Հայաստանում կա մոտ 50 000 D կարգ ունեցող վարորդ:
«Մեր խնդիրն այն չէ, որ վարորդներին փոխարինենք: Մեր խնդիրը ստեղծված իրավիճակին լուծում տալն է: Կոմպրոմիս չի լինելու, իրապես չի լինելու: Ես ներողություն եմ խնդրում երևանցիներից այսօր անհարամարություն պատճառելու համար»,- ասել է քաղաքապետը: