Իմ կինը ամենայն հավանականությամբ չի վերադառնա այլևս Ազգային ժողով․ Ռուբինյան
Ոչ մի հետքայլ չկա. Ես ինչ ասել եմ՝ տեղի է՝ ունենում, նիստերը անցնում են շատ քաղաքակիրթ, բարեկիրթ, չափված–ձևված, հետևաբար այն հիմնական նպատակը, որ դրել էի իմ առջև, առնվազն այս պահի դրությամբ կատարված է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ ավելի վաղ ինքը խոստացել էր դաստիարակչական աշխատանքներ տանել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ։
«Ես ասել եմ, որ հենց գամ, կոպտելո՞ւ եմ իրենց։ Մարդկանց բարեկրթության դաշտ բերելու տարբեր ձևեր կան, ամենևին միայն կոշտ ու կոպիտ մեթոդներով այդ ձևերը չեն սահմանափակվում։
Իմ նպատակը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ թու–թու–թու, այս երկու օրերը վատ չի ընթանում։ Ես իմ գոհունակություն եմ հայտնում այդ առումով։ Ես ընդդիմության առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաև ասել եմ, եթե ընդիմությունը ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության։ Ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչ այս պահը չի եղել»,– ասել է նա։
Հարցին՝ իր ԱԺ նախագահ դառնալուց հետո իր կինը շարունակելու է աշխատել ԱԺ–ում, Ռուբինյանը պատասխանեց. «Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն երբ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր։ Հիմա դեկրետի մեջ է իմ կինը և ամենայն հավանականությամբ դեկրետից հետո չի վերադառնա այլևս Ազգային ժողով»։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 3-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364.50 դրամ է, վաճառքը՝ 368.5...