Ինչ իրավիճակում են հայերը Քեսաբում

Քեսաբում ընդդիմադիր ուժերը որևէ վնաս չեն պատճառել։ Այս մասին Armenpress-ին հայտնել է Քեսաբում բնակվող հեռուստալրագրող, ուսուցչուհի Թալին Գազազեանը:


Նա նշել է, որ տեղի հայությունն ապահով վիճակում է: 


«Մենք այստեղ հիմա լավ ենք: Իրենք որևէ կերպ մեզ վնաս չեն հասցրել և որևէ նեղություն չեն պատճառել: Մենք՝ հայերս, ապահով ենք»,-ասել է Գազազեանը՝ ավելացնելով, որ տեղում այս օրերին անորոշություն է տիրում:


Նրա խոսքով՝ հայ հոգևորականների հանդիպումն ու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ երկխոսությունը լավ մթնոլորտում են անցել, և վերջիններս հավաստիացրել են ապահովության հարցում:


«Գազազեանը հայտնել է, որ Քեսաբ մտած զինյալները նույնիսկ սննդամթերք են տրամադրել բնակիչներին, քանի որ տեղի առևտրի կետերում սննդամթերքի սղություն է նկատվում:


«Ասացին, որ ամեն մարդ կարող է իր խանութը բացել, իր գործին վերադառնալ: Վաղվանից սկսած արդեն դպրոցներն էլ կգործեն»,-ընդհանրացրել է Գազազեանը»,- գրում է լրատվամիջոցը: