Քաղաքականություն

Անտրամաբանական է գալիս ասում եք՝ ինչո՞ւ է ձեր եղբայրը բանկում աշխատում։ Լավ է անում, որ աշխատում է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում պատասխանել է իր եղբորի աշխատանքի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ դրանք անվանելով անհիմն։


Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից հնչող պնդումները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իր եղբայրը աշխատանքի է անցել 2025 թվականին, մինչդեռ տվյալ բանկում պետական մասնակցությունն առկա է եղել դեռևս 2022 թվականից։


Ռուբինյանը նաև նշել է, որ անտրամաբանական է իրեն քննադատել այն բանի համար, որ իր եղբայրն աշխատում է բանկում՝ հիշեցնելով, որ նախկինում Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը երիտասարդ տարիքում արդեն միլիոնատեր էր։


«Անտրամաբանական է գալիս ասում եք՝ ինչո՞ւ է ձեր եղբայրը բանկում աշխատում։ Լավ է անում, որ աշխատում է»,– ասել է Ռուբինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250